Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր հասարակությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում 21-րդ դարի լիբերալիզմ

Մեր հասարակությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում 21-րդ դարի լիբերալիզմ
01.09.2023 | 19:28

Նայում եմ Հայկ Մարությանի քարոզարշավը և նորից ու նորից ապշում եմ մեր հասարակության պարզամտության ու միամտության վրա։ Եվս մեկ անգամ եմ համոզվում, որ 21-րդ դարի տեխնոլոգիաների (համացանց և մեդիա) հարցում մեր հասարակությունն ունի զրոյական գիտելիքներ, այլ կերպ ասած՝ հայ հասարակությունը պատրաստ չէր նման տեղեկատվական գրոհի։

Ասածներս փաստելու համար նշեմ առաջին պատճառը. Հայկ Մարությանը լիբերալ է, ու հաշվի առնելով իր կերպարը, պնդում եմ, ավելին՝ նա նեոլիբերալ է։ Կուսակցությունը, որով նա առաջադրվել է, կոչվում է «Ազգային առաջնթաց»։ Բացում ենք գուգլը, գրում ենք կուսակցության անունւ, ու վիքիպեդիան մեզ հաստատում է, որ այդ կուսակցությունը կրում է լիբերալ գաղափարախոսություն։

Երկրորդ՝ Հայկ Մարությանի ավագանու ցուցակի ամենառաջին հորիզանակում կա մարդ, ով ունի հստակ ու ընդգծված ոչ ավանադական սեռական կողմնորոշում։ Քարոզարշավի ընթացքում էդ լգբտ ջահելը միշտ ուղեկցում է նրան։

Էստեղ առաջանում է մառազմի հասնող եզրակացությունը՝ մեր հասարակությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում 21-րդ դարի լիբերալիզմ։ Մարդիկ չեն հասկանում, որ լիբերալիզմն էն քաղցկեղն է, որը լափում է ազգի միտքն ու բարոյականությունը, նրան դարձնում հոգեխեղված զանգված, որն ունակ է ամեն ինչ դնել վաճառքի։ Լիբերալ բարքերի պատճառով է, որ մենք էս օրին ենք։

Ու երբ նայում եմ ընտրություններին առաջադրված կուսակցություններին, ամեն 10-ից 8-ը լիբերալ է ուղն ու ծուծով։

Հ․Գ․ Մեր հասարակությունը կրթվելու կարիք ունի:

Հ․Գ․ 2. Նույնը Ավինյան Տիկոյին է վերաբերվում, չնայած՝ տիկոյենք թուրքի դրածո նեոլիբերալներ են․․․

Հ․Գ 3. Դրանք՝ բոլորը նույն տիրոջ հլու ծառաներն են, որից, միգուցե, իրենք էլ տեղյակ չեն։

Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 2632

Մեկնաբանություններ